Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Այս «բալագանը» շատ վատ է ավարտվելու թե՛ Թրամփի, թե՛ նրա վրա հույս դրածների համար

Այս «բալագանը» շատ վատ է ավարտվելու թե՛ Թրամփի, թե՛ նրա վրա հույս դրածների համար
21.02.2026 | 15:18

ԱՄՆ գերագույն դատարանը արգելափակել է Թրամփի «մաքսատուրքերի պատերազմը»։ Համաձայն ԱՄՆ սահմանադրության՝ մաքսատուրքերը կարող են բարձրացվել միայն Կոնգրեսի կողմից։

Այժմ վտանգ կա, որ անցած ամիսներին Թրամփի կողմից բազմաթիվ երկրների դեմ սահմանված ապօրինի մաքսատուրքերից ստացված գումարները այդ երկրները հետ պահանջեն հենց ԱՄՆ դատարանների միջոցով:

Թրամփի ստորագրած ոչ մի թուղթ օրինական չէ, այս «բալագանը» շատ վատ է ավարտվելու թե՛ Թրամփի, թե՛ նրա վրա հույս դրած իդիոտների համար:

Մեր բախտը էդ կողմից էլ չբերեց, չնայած, բախտը մեղավոր չէ, մենք ենք սրտից թույլ...

Արա Արայան

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ